▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը զրուցել են «Զատիկ» մանկատան նախկին սաների հետ

Առավոտյան «Զատիկ» մանկատան նախկին սաները կառավարության շենքի դիմաց էին՝ ցուցապաստառներով: Նրանք բարձրաձայնում էին, որ մանկատունն ավարտելուց, բանակ զորակոչվելուց և  հայրենիքին ծառայելուց հետո մնացել են անօթևան:

Ավելի ուշ, համացանցում լուսանկար հայտնվեց, որում «Զատիկ» մանկատան սաները լուսանկարվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: 

«Խորին շնորհակալություններս ենք հայտնում մեր սիրելի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին և հրաշալի տիկին Աննա Հակոբյանին «Զատիկ» մանկատան սաներին հանդիպելու ու նրանց մեջ արդարության հույս արթնացնելու համար: Աստված օրհնի Ձեզ, պարոն Փաշինյան և պահապան լինի Ձեր որդուն՝ Աշոտին»,-նշված է լուսանկարի մակագրությունում: 

Հանդիպման մասին աառավել մանրամասն Aseksoe.am-ը կփորձի ներկայացնել վաղը:

Լուսանկարն ու տեսանյութն՝ Աննա Էլոյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին