▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանցիները ընտրում են և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ ինձ». Հայկ Մարության

«Ազատության» եթերում  Երևանի քաղաքապետի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատությանը, թե երևանցիները ոչ թե Հայկ Մարությանին են ընտրելու, այլ Նիկոլ Փաշինյանին, վարչապետի թիմը ներկայացնող քաղաքապետի թեկնածուն հայտարարեց․ - «Այսպիսին է ճշմարտությունը՝ երևանցիները ընտրում են և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ ինձ: Այսինքն, և՛ քաղաքական թիմին, և՛ ինձ: Ես էլ այդ քաղաքական թիմի մի մասնիկն եմ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այն հարցին, թե ե՞րբ որոշեցիք փողոց դուրս գալ, նա պատասխանեց, որ 88-ին վազում էր Ազատության հրապարակ, մասնակցում հանրահավաքներին՝ լինելով երեխա: «Ես իմ ծնողներից օրինակ էի վերցնում: Հետո եկավ ուսանողական փուլը, ընտրությունների կեղծման հետ դժգոհություններ կային, ու ես էլի առաջնագծում էի: Երբ հայտնի դարձա, սկսեց երևալ դա: Հասկացա, որ գնալու եմ, ոչ միայն կանգնեմ ու մասնակցեմ, այլև արտահայտվեմ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ասում են՝ քայլեցիք Փաշինյանի հետ, որ պաշտոն ունենաք, նա պատասխանեց. «88թ.-ից մտածել էի, որ գամ այս օրվան»:

Խոսելով այն քննադատության մասին, որ քաղաքապետի թեկնածուն իր ֆիլմերում կեղծամ է դրել, «բիգուձի» է փաթաթել՝ Մարությանն ասաց, որ ինքը պրոֆեսիոնալ դերասան է, խաղացել է իր դերը լավ և երջանկացրել իր հանդիսատեսին:


«Հետագայում իմ գործողություններից ժպտալու են մարդիկ»,- ասաց Մարությանը: Ըստ նրա՝ այն կոնտենտը, որը ստեղծել է ինքը, որակյալ է եղել: Իսկ քննադատությունը, որ այդ ֆիլմերը նայել են երեխաները, Հայկ Մարությանն ասաց, որ կոնտենտը հաշվարկված չէ երեխաների համար, ֆիլմերը 12+ են, «ծնողները թողել են 5-6 տարեկան երեխաներին նայել»:

Կարդացեք նաև՝ Մենք սպիտակ ուժերն ենք, իսկ ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք՝ սև ուժեր են. Հայկ Մարության

 «Մեր թիմի դեմը խաղ չկա». Հայկ Մարության

«Սեւ ուժեր գոյություն ունեն եւ սպասում են ռեւանշի». Հայկ Մարության

 

Կարդացեք նաև՝ Կարգին Հայկոն հայրենիքը չի լքի

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին