▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհահռչակ մոդել Ադրիանա Կարամբոն և նրա հայազգի ամուսինը մասնակցեցին Armenian Collection 2018 Monte-Carlo միջոցառմանը

 

Վրույր Փենեսյանի կողմից Մոնակոյում նախաձեռնած Հայաստանի օրերը միջոցառումների ցանկում «Hotel Metropole Monte Carlo»-ում տեղի ունեցավ հայ դիզայներների նորաձևության ցուցադրություն, որին ներկա էր Գինեսի ռեկորդների գրքում ընգրկված՝ որպես աշխարհի ամենաերկար և սլացիկ ոտքերով սուպերմոդել Ադրիանա Կարամբոն և իր հայազգի ամուսին Արամ Օհանյանը: Ուրախալի էր այն փաստը, որ Արամը, ապրելով Մոնակոյում, շատ լավ տիրապետում էր հայերեն լեզվին և այն եզակի հայերից է, ով հպարտությամբ նշում է իր ազգությունը և իր կնոջ հետ ակտիվ մասնակցություն են ունենում հայանպաստ գործընթացներին:

Նորաձևության ցուցադրությանը մասնակցեցին Իտալիայից ժամանած դիազայներ Նաիրա Խաչատրյանը և Մարսելից՝ Նաիրա Սարգսյանը: Հպարտությամբ կարելի է նշել, որ Ֆրանսիայում՝ նորաձևության կենտրոնում, Նաիրա Սարգսյանը կարողացել բարձր համբավ և մեծ ճանաչում ձեռք բերել ու բավարարել քմահաճ ֆրանսիացիների պահանջները, ինչպես նաև հանդիսանում է Հայ Ֆրանսիական Առևտրաարդյունաբերական Պալատի ակտիվ անդամ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նաիրա Խաչատրյանը, ով ժամանել էր Իտալիայից, առաջին հայն է եղել, որ մասնակցել է «Monte-Carlo Fashion Week»-ին և աշխատել ամենահայտնի բրենդների հետ` «Yves Saint Laurent», «Gucci», «Stella McCartney»,«Dolce & Gabbana», «Alexander McQueen» և այլն: Ողջունելի է այն փաստը, որ երկու հայ դիզայներներ կարողացան շատ բարձր մակարդակի նորաձևության ցուցադրություն կազմակերպել Մոնակոյում և բարձր գնահատականի արժանացան:

Նույն օրը կազմակերպվել էր նաև ARARAT Լեգենդար Հայկական Կոնյակի և հայկական լավագույն գինիների ներկայացում - համտես, որին ներկա էին Նիս Կոտ Դ’ազուր Պրովանսիայի սոմելիեների միության նախագահ՝ Ա.Հեդայաթը (A.Hedayat), Մոնակոյի արքայազն Ալբերտին պատկանող SBM գրուպի գլխավոր սոմելիե Բրունո Սկավոն (Bruno Scavo), 2 անգամ աշխարհի լավագույն սոմելիե ճանաչված հայազգի Արմանդ Մելքոնյանը (Armand Melkonyan), Մոնակոյի սոմելիեների միության փոխնախագահ Ֆրեդերիկ Վյոֆլեն (Frédéric Woelfflé ), Ֆրանսիայում ամենահայտնի երիտասարդ սոմելիե ճանաչված հայազգի Հակոբ Եսայանը (Hakob Yessayan) և այլոք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայկական կոնյակից և գինիներից տպավորված էր նաև աշխարհահռչակ Ֆրանկ Մյուլլերը: Միջոցառմանը նաև զարմացրեց «Arloopa» ընկերությունը, ով վիրտուլ կերպով կենդանացրել մեր հրավիրատոմսերը և հյուրերին հնարավորություն ընձեռել վիրտուալ կերպով մուտք գործել Կոմիտասի սենյակ և լսել նրա կատարումները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսպիսով,  առաջին անգամ Մոնակոյում տեղի ունեցան Հասատանի օրերը, որը իր մեջ ներառեց փառահեղ համերգ «Opera de Monte-Carlo»-ում ինչպես նաև հայկական կոնյակի, գինիների համտես և նորաձևության ցուցադրություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին