▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանց դուռն ա, ուզում են՝ խփում են. Նիկոլ Փաշինյանը՝ ակցիայի մասնակիցների՝ կառավարության շենք ներխուժելու փորձի մասին


Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի նպատակով հավաքվել էին տասնյակ արծվաշենցիներ, որոնք ցանկանում էին իրենց խնդիրների բարձրաձայնման նպատակով հանդիպել վարչապետին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նրանք ցանկանում են փոխհատուցում ստանալ իրենց անմխիթար տների ու բնակարանների համար, բացի այդ, կան խնդիրներ՝ կապված հողերի սեփականության հետ: Արծվաշենցիները բողոքում են իրենց կենցաղային պայմաններից և նշում, որ ժամանակին ստացել են փոխհատուցում, սակայն դա բավարար չէ:

Նրանց էին միացել նաև եղեգնուտցիները:  Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել, քանի որ ցուցարարները ցանկանում էին ներխուժել կառավարության շենք:

 

 

 

 

 

 

 

 

Կառավարության նիստից հետո լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչպես կգնահատի ակցիայի մասնակիցներից գործողությունները, մասնավորապես՝ Կառավարության շենք ներխուժելու փորձը, դռներին հարվածելը:

Նիկոլ Փաշինյանը հակիրճ պատասխանեց. «Իրանց դուռն ա, ուզում են՝ խփում են. ՀՀ վարչապետը՝ ակցիայի մասնակիցների՝ կառավարության շենք ներխուժելու փորձի մասին»: 

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության դիմաց արծվաշենցիներին խոստացավ հոկտեմբերի 2-ին ընդունել իրենց և քննարկել խնդիրը:

«Առաջարկում եմ ձևավորել հինգ հոգուց բաղկացած խումբ և հանդիպել ինձ»,- ասաց վարչապետն արծվաշենցիներին։

Ցուցարարները համաձայնվեցին և հեռացան Կառավարության շենքի մոտից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին