▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես նույնիսկ ցավի մեջ երբեք չեմ հանձնվում. Շառլ Ազնավուր

 

Ֆրանսահայ մեծանուն երգիչ, շանսոնյե Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել Paris Match-ին: Հարցազրույցում երգիչը խոսել է բեմի ու հանդիսատեսի նկատմամբ սիրո և երբեք չկոտրվելու ու չհանձնվելու մասին:

 

 

 

– Դուք, առողջական վիճակով պայմանավորված, ստիպված եք եղել մի շարք համերգներ չեղարկել: Ինչպե՞ս եք Ձեզ զգում: 

– Ես նույնիսկ ցավի մեջ երբեք չեմ հանձնվում, իսկ ամենից կարևորն այն է, որ չեմ սիրում դժգոհել: Իմ փոքրիկ ցավերը ոչ ոք չի տեսնում: Այսօր վարժություններ անելուց հետո ես ճանապարհ եմ ընկնելու, գնալու եմ ներկայացման մասնակցելու և ես երջանիկ եմ: Ինձ շատ է դուր գալիս հանրության հետ շփվելը: Բեմում ես տանն եմ: Ինձ դուր է գալիս այդ գեղեցիկ երկխոսությունը:

– Դուք խոսում եք ապագայի մասին: Դա հրաշալի է: 

– Ես ամեն օր գրում եմ: Դեռ բազմաթիվ երգեր են սպասվում: Իմ աշխատանքը, որ իրապես իմ կիրքն է, իմ առաջին երջանկությունն է` ընտանիքիս պես: Հավատացեք, ես չեմ ցանկանում բեմի վրա մահանալ: Քանի դեռ կարող եմ երգել և լավ ժամանակ անցկացնել հանդիսատեսի հետ, ես ինձ դրանից չեմ զրկի: Իմ աշխատանքը կենսական ուժ է տալիս ինձ: Թոշակի անցնելը մահվան նախամուտքն է, հատկապես 94 տարեկանում:

– Եթե Դուք լինեիք 20 տարեկան, կունենայի՞ք նույն մոտիվացիան: 

– Այո՛, նույն ագրեսիվությունն ու նույն ցանկությունը: Կյանքում դուք պետք է իմանաք` ինչ եք ցանկանում անել: Եվ երբ ընտրությունն արված է, տրվեք դրան հիմնավորապես: Կարևոր է հավատալ սեփական աշխատանքին: Ու եթե երիտասարդների հնարավորություններն ավելի շատ են, քան նախկինում, խնդիրը նույնն է` կարիերա ստեղծել, քանի որ դա բավական բարդ է:

– Ի՞նչ կցանկանայիք, որ հանդիսատեսը Ձեզնից ստանար իբրև հիշատակ:

– Կուզեի՝ հիշեին իմ երգերը, դա այնքան էլ վատ չէր լինի: Տեսեք` քանի արտիստ կա, ում անունն այլևս որևէ մեկին հայտնի չէ… Ահա այդ է պատճառը, որ ես չեմ հավատում «ժառանգականությանը»:

shantnews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին