▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աուտիզմ ունեցող երեխաների ծնողները մահացել են, ու՞մ համար է նախատեսված փարոսը, եթե ոչ այս ընտանիքի...

Ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Միրաքյանը դիմել է հանրության աջակցությանը.

«Այս նկարում՝ եղբայրս, հարսիկս ու իրենց զավակներեն են: Ձեռքերս դողում են գրելիս, այսօր անասելի ցավով պետք է նշեմ, որ եղբայրս՝ Էդուարդը և իր հրաշք կին՝ Մարիամը այլևս մեզ հետ չեն:Եղբայրս մահացել է անցյալ տարի՝սրտի կաթվածից, հարսս մի ամիս առաջ՝ քաղցկեղից, երկու երեխաների մոտ ախտորոշված է աուտիզմ: Բոլորս հնարավորինս փորձում ենք իրենց կողքին լինել, բայց մեր ընտանիքին ավելի մեծ օգնություն է հարկավոր:

 

 

Երեխաները՝ Արթուրը և Գոռն են, ովքեր իրենց տատիկի հետ վարձով բնակվում են շենգավիթի հանրակացարանի սենյակում, այսօր տատիկից տեղեկացա, որ այս ընտանիքին փարոս չի հասնում քանի որ ստանում են հաշմանդամության թոշակ: Մի քանի օր առաջ այցելել ենք մանկական հոգեբույժի, ցավոք Արթուրի մոտ առկա են հոգեկան խնդիրներ, նշանակվեց դեղորայքային բուժում, հարցիս թե արդյոք կա դեղորայքի համար ֆինանսավորում , բժիշկն ասաց, ո՛չ, արդեն 3 տարի է չի ֆինանսավորվում:

Երեխան բողոքում է գլխացավից և հաճախ հոգեկան անհավասարակշիռ վիճակում է , դեղորայքը գնեցինք, դեռ փոփոխություն չկա: Ուզում եմ հարցնել, ու՞մ համար է նախատեսված փարոսը, եթե ոչ այս ընտանիքի, առանց այն էլ կյանքը դաժան հարված է հասցրել մեզ, մասնավորապես երեխաներին: Երեխաներն այս պահին գտնվում են տատիկի խնամակալության տակ, չենք էլ պատկերացնում ինչպիսի ապագա է սպասվում զարմիկներիս, սիրտս պայթում է անճարությունից»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին