▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Սուրենյանի արձագանքը՝ Գևորգ Կոստանյանի` Փաշինյանի՝ ազնիվ լինելու մասին հայտարարարությանը

 

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը,  արձագանքելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանի հայտարարությանը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը ազնիվ մարդ է,  ֆեյսբուքյան իր էջում  հումորային գրառում արել՝ նշելով. «Մարդ է լավացել»:

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք,  որ այս արտահայտությունը համացանցում մեծ տարածում է գտել Նիկոլ Փաշինյանին վարչապետության 100 օրվա նվիրված հանրահավաքից հետո, երբ վարչապետը տեսնելով, որ ներկաներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, բարձրախոսով ասել, որ մարդ է վատացել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ  երեկ Գևորգ Կոստանյանը ասել է, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին: «Իմ խորին համոզմամբ անկախ կուսակցական  և քաղաքական պատկանելությունից և դիրքորոշումներից, մի կարևոր սկզբունք կա: Այսօր կա իշխանություն, եթե այդ իշխանությունը ձախողեց, ձախողում է ամբողջ երկիրը, ձախողում է մեզնից յուրաքանյուրը և յուրաքանչյուրիս ապագան»:

Պատգամավորի կարծիքով, որևէ մեկը չի մտածում իր նեղ կուսակցական ու նեղ անձնական շահերի մասին, այլ՝ երկրի ճակատագրի։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Կա լայն կոնսոլիդացիա հենց Նիկոլ Փաշինյանի շուրջ, և դա նշանակում է, որ եթե մենք ունենք հասարակական կոնսոլիդացիա, ապա այսօրվա իշխանությունը և կոնկրետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, ունի այն մակարդակը հանրային աջակցության, որը կարիք ունի օժանդակելու իրավական հարթության մեջ։ Ի՞նչ է դա նշանակում. եթե հիմա այս պայմաններում որևէ քաղաքական ուժ, վարչապետի հրաժարականի դեպքում, առաջադրի իր թեկնածուին, սա շատ լուրջ քաղաքական ու հասարակական ռեզոնանս է առաջացնելու։ Եթե կա որևէ թեկնածու, որն ունի առնվազն նման հասարակական կոնսոլիդացիայի հիմք, մենք կարող ենք քննարկել։ Բայց ես նման թեկնածու չեմ տեսնում, հետևաբար ես կարծում եմ, որ այս իրադրության պայմաններում որևէ այլ թեկնածուի առաջադրելը կարող է արհեստածին լինել և խոչընդոտել։ Եթե չկա հանրային կոնսոլիդացիա, դա մեխանիկորեն կհանգեցնի արհեստականության, իսկ արհեստական որևէ բանի ես երբեք կողմնակից չեմ», - հայտարարել է Կոստանյանը։

Նրա խոսքով, այս ժամանակաընթացքում ինքը տեսել ու համոզվել է, որ Նիկոլ Փաշինյանը ազնիվ է իր նպատակների ու ցանկությունների մեջ։

«Ինձ համար սա չափազանց մեծ նշանակություն ունի։ Նա ազնիվ է իր քաղաքական ուղղվածության մեջ, ինչը ինձ համար անձնապես ընդունելի է։ Եթե ես գտնում եմ, որ և՛ նպատակների, և՛ ցանկությունների, և՛ գործողությունների հաջորդականության մեջ կա այդ ազնվությունը և երկրի բարօրությանն է օգտագործվում, ես միշտ, ցանկացած պահին կկանգնեմ իր կողքին», -  հավելել է ԱԺ պատգամավորը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին