▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատանքի եմ գալու առանց փողկապի, շրջելու եմ երթուղայիններով և ավտոբուսներով. Հայկ Մարության

 

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ Երևանի նորընտիր ավագանին այսօր հրավիրել է իր առաջին նիստը, որը վարել է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը: 

Վերջինս ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ որևէ կերպ չի փոխելու իր կենսակերպը, ավելին, աշխատանքի է գալու առանց փողկապի, շարունակելու է մայրաքաղաքում շրջել հեծանիվով, երթուղայիններով և ոտքով.

«Մարդիկ քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ ինձ ոչ թե շնորհավորում, այլ ցավակցում են: Ես գիտեմ, որ մեզ շատ ծանր աշխատանք է սպասվում»,- ասել է Հայկ Մարությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ ինչ վերաբերվում է ավագանու 65 անդամներին, նորընտիր քաղաքապետը նշել է.

«Նրանց կողմից յուրաքանչյուր լավ առաջարկ ընդունվելու և ի կատար է ածվելու»,- շեշտել է քաղաքապետը:

 

Կարդացեք նաև՝ Երևանցիներն ամեն րոպե պետք է ժպտան․ Երևանի ավագանու առաջին նիստը՝ Հայկ Մարությանի ղեկավարությամբ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին