▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսպիսի մի նկար կանեմ ձեր ընտանիքից մեկի մահվան կապակցությամբ. Charlie Hebdo-ի ծաղրանկարն զայրացրել է Ազնավուր ընտանիքին

 

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը ծաղրանկար է հրապարակել՝ նվիրված աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվանը:

Ծաղրանկարում աշխարհահռչակ շանսոնյեն պատկերված է անկողնում պառկած՝ մկրատը ձեռքին, որով կտրում է թթվածնի խողովակը:

 

 

 

Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը իր ֆեյսբուքյան էջում  իր վրդովմունքն է արտահայտել՝ գրելով հետևյալը.

 «Ազնավուր ընտանիքը բարձր է գտնվում ձեր նողկալի Charlie Hebdo-ից: Հուսամ՝ այսպիսի մի նկար կանեմ ձեր ընտանիքից մեկի մահվան կապակցությամբ, հաճելի կլինի տեսնել ձեր բերանները…»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին