▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրգիայից» մինչև «սրտխառնոց». Գասպար Նոեի նոր ֆիլմը

«Քաոսը իշխում է աշխարհի վրա»։

Իսկապես,մարդկանց մեջ ապրելը մեծ դժվարություն է,դա փորձություն է յուրաքանչյուրի համար և երբեմն ոմանց հաջողվում է։

Ավարտական տիտրերը հայտնվելով ֆիլմի սկզբնամասում գալիս են հուշելու,որ դուք այսօր տեսնելու եք այն,ինչը չեք տեսել ոչ երեկ,ոչ էլ դրանից առաջ։ Ֆրանսիացի ռեժիսոր Գասպար Նոեի նոր՝ «Climax» ֆիլմում օգտագործված են գրեթե բոլոր միջոցները հանդիսատեսին էքստազի հասցնելու համար ՝ գլխապտույտ օպերատորական աշխատանք,էսթետիկ գույներ,էքսթազիկ երաժշտություն,հավանական սյուժե և իրական պերսոնաժներ։

Իսկ ի՞նչ էիք սպասում դուք։ Գասպար Նոեն հանդիսատեսին վայր է գցում իր նստած տեղից,իսկ հետո նրա վրա է «շպրտում» կեղծ դարձած անմեղ երազանքների չիրականացման մեղքը։ Օրգիայի նմանվող սեքսուալ պարային տեսարանները ձեզ «թուլացնում» են նստած տեղում և երբեմն անզուսպ ցանկություն են առաջացնում կրկնելու այն ինչ կատարվում է էկրանին։Հաճույքի կուլմիանացիոն պահին միանգամից փոխվում են զգացողությունները ,սկզբում դրա մասին զգացնել է տալիս վատ կանխացգացումը։Այնուհետև սրտխառնոց և ցանկություն դուրս վազելու և մաքուր օդ շնչելու։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սրտխառնոց,ոչ այն պատճառով,որ ֆիլմը վատն է ,պարզապես մեծ է ճնշումն ու էկրանից փոխանցվող՝ ռեալիստական կերպարանք ստացած իլուզիայի չափաբաժինը։ Իրադարձութնունների հավաստիության դիրքերն ամրապնդում են վավերագրական ռեպորտաժի նմանվող տեսարանները՝ ֆիլմի սկզբնամասում։

Իսկ ի՞նչի ենք պատրաստ մենք,հանուն մեր երազնաքների.երբեմն ամեն ինչի,նույնիսկ եթե դա արժեզրկում է երազանքը։ «Կյանքը հավաքական անհնրինություն է»,- ասվում է ֆիլմում։

Երազանքներ,կիրք,սեքս,հաճույք,վախ,սարսափ,սրտխառնոց և շոկ՝ զգացողությունների և զգացմունքների տեղատարափ ու բախում։

«Մենք հաղթելու ենք ամերիկացիներին» ,- ասում է հերոսներից մեկը,խոսքը տեղափոխելով սյուժեից դուրս՝կարծում եմ ֆիլմը եկավ զբաղեցնելու ամերիկյան «Requiem for a dream» (ռեժ. Դարրեն Արոնոֆսկի) ֆիլմի իրեն արժանի տեղը։ Բաց մի թողեք ֆիլմը մեծ էկրանին նայելու հնարավորությունը։

Եվ այո,կեղծ դարձած երազանքերի պատճառով դեռ մեզանից շատերը այդպես էլ չեն տեսնի «ամերիկան»։

Իսկ մեզ մնում է միայն հավերժական հարցը.՝ «Ի՞նչ է լինում երազանքի հետ,երբ մեռնում է երազողը» ։

 

 

Սև Մանգուշյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին