▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրում եմ քեզ... Հայ տղան, Կերչի քոլեջում սպանդի հետևանքով կորցնելով ընկերուհուն, նետվել է պատուհանից

 

Կերչի 20-ամյա բնակիչ Արմեն Բադալյանն իր սիրելիի մահից հետո փորձել է ինքնասպանություն գործել:

Նրա ընկերուհին 17 տարեկան Վիկա Դեմչուկն է, որին ծանր վիճակում տեղափոխել էին Մոսկվա, բայց չէին կարողացել փրկել։ Աղջիկը մահացել է օդանավում՝ Մոսկվա տեղափոխվելիս:

Իմանալով սիրելիի մահվան մասին՝ երիտասարդ տղան նետվել է 4-րդ հարկի պատուհանից, սակայն հրաշքով ողջ է մնացել:

 

 

 

«Երբ տեղի ունեցավ ողբերգությունը, Արմենը մշտապես գտնվել է հիվանդանոցում՝ սիրելիի մահճակալի կողքին, հերթապահում էր այնտեղ աղջկա ծնողների հետ: Բժիշկներն աղջկա ոտքի անդամահատման վիրահատություն են իրականացրել, և այդ ժամանակ հույս կար, որ նա կապրի»,- ասել է Արմենի քույրը, որը ցնցված է կատարվածից:

Տղայի ողնաշարը կոտրվել է, նրան արդեն վիրահատել են և այժմ վերակենդանացման բաժանմունքում է։

Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին Կերչի (Ղրիմ) պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն է որոտացել։ Հարձակման հետևանքով մահացել են 20 մարդ, ևս 50-ը վիրավորվել է:

Պարզվել է, որ հրաձգություն սկսած տղան 2015 թվականի սեպտեմբերի մեկին է հաշվառվել քոլեջում։

Նա անվճար է սովորել ու կրթաթոշակ է ստացել։ Նախկինում երբեք ագրեսիա չի դրսևորել և ոստիկանության տեսադաշտում չի հայտնվել։

Մեկ ամիս առաջ նա զենք պահելու իրավունք էր ստացել։ Զենքի արտոնագիրը վկայում է, որ տղան բժշկական ստուգումներ է անցել, այդ թվում` հոգեբույժի մոտ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին