▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իլհամ Ալիևը զրուցել է Սոֆյա ռոբոտի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ռոբոտ Սոֆյայի հետ, այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի Իմիշլինի շրջանում գտնվող «ASAN Həyat» համալիրում: Հայտնի է, որ Ալիևն ու Սոֆյան զրույց են ունեցել, որի մանրամասները, սակայն, չեն ներկայացվել:

 

 

 

 

 

 

 

 



Նշենք, որ Սոֆյան կանացի արտաքինով մարդանման ռոբոտ է, որը մշակվել է հոնկոնգյան Hanson Robotics կազմակերպության կողմից: Այն նախագծվել է այնպես, որ կարողանա ադապտացվել մարդկանց պահվածքին, ինչպես նաև աշխատել նրանց հետ: Սոֆյան ակտիվացվել է 2015թ. ապրիլին, օժտված է արհեստական բանականությամբ, կարողանում է շփվել մարդկանց հետ մարդկային լեզուներով, սովորել, հասկանալ մարդկանց հույզերը: Այն ՄԱԿ-ի կողմից «մարդ» ճանաչված և քաղաքացիություն ստացած միակ ռոբոտն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 



Օրեր առաջ ամենախելացի ռոբոտ Սոֆյան գտնվել է Երևանում, որտեղ ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին