▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենադրականը Զոհրաբ Մնացականյանն է, ամենաբացասականը` Արսեն Թորոսյանը. նախարարների օնլայն մեդիա վարկանիշը՝ հոկտեմբերին

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների պաշտոնակատարների լուսաբանման ծավալը՝ 2018թ. հոկտեմբեր  ամսվա արդյունքներով:


Հոկտեմբերի սկզբին պաշտոններից ազատվեցին ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ներկայացնող նախարարները, եւ հոկտեմբերի ընթացքում նշանակվեցին նոր նախարարներ: MaxMonitor համակարգը դադարել է հետեւել պաշտոնանկ նախարարներին եւ սկսել է հետեւել նորանշանակ նախարարների մասին հրապարակումներին նրանց նշանակման օրվանից ի վեր: 

Հոկտեմբերի 16-ից կառավարության բոլոր անդամները համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ: 


130 լրատվական կայքերի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝

1. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյան ՝  1542 հիշատակում: 



2. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյան ՝ 1443 հիշատակում:

3. ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյան՝ 1369 հիշատակում:



Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է.

1. ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյան՝ 204 հիշատակում:

2. ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան ՝ 188 հիշատակում:

3. ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյան ՝ 77 հիշատակում:

 Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. հոկտեմբերին:

 

Նախարար

Դրական 

Չեզոք 

Բացասական 

Զոհրաբ Մնացականյան 

353

82

0

Արտակ Զեյնալյան 

172

255

3

Արարատ Միրզոյան 

59

327

5

Դավիթ Տոնոյան 

218

70

2

Տիգրան Ավինյան 

92

164

15

Արսեն Թորոսյան 

110

92

59

Արայիկ Հարությունյան 

139

111

2

Արթուր Վանեցյան 

55

158

29

Ֆելիքս Ցոլակյան 

93

99

11

Հակոբ Արշակյան 

137

38

15

Վալերի Օսիպյան 

61

83

13

Սուրեն Պապիկյան 

100

41

0

Մհեր Գրիգորյան 

104

12

1

Մանե Թանդիլյան 

89

14

7

Գարեգին Բաղրամյան 

53

45

7

Լիլիթ Մակունց 

58

16

2

Տիգրան Խաչատրյան 

54

19

1

Գաբրիել Ղազարյան 

49

22

0

Ատոմ Ջանջուղազյան 

26

35

3

Մխիթար Հայրապետյան 

37

21

0

Գեղամ Գեւորգյան 

44

11

1

Էրիկ Գրիգորյան 

19

2

1


Ինչպես եւ նախորդող ամիսներին, հոկտեմբերին ամենաշատ բացասական հրապարակումներ ունեցող նախարարը Արսեն Թորոսյանն է:

Հրապարակումների մեծ մասը վերաբերում է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի շուրջ ծավալված իրադարձություններին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին