▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահաբեկչություն ու շանտաժ՝ Համազգային թատրոնում

Համազգային թատրոնում կրքերը շարունակում են լարված մնալ, մի խումբ դերասաններ չեն ցանկանում Վիգեն Չալդրանյանին տեսնել գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի պաշտոնում:

 

 

 

 

 

 

 

Առավոտ.am-ն է գրում այս մասին ու նշում, որ ոմանք բոյկոտում են թատրոնի փորձերը: Վիգեն Չալդրանյանն ասում է, որ «գործադուլավորների» փաստարկները խոցելի են ու անհեթեթ:

Նա պահանջել է բացատրագիր ներկայացնել փորձերից բացակայելու վերաբերյալ: Նոյեմբերի 14-ի երեկոյան, թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը ստացել է 6 դերասանի ստորագրությամբ բացատրագիր, որը շանտաժ եւ վերջնագիր է որակում:

 

 

 

 

Թատրոնի ստեղծագործական կազմի «գործադուլավոր» ներկայացուցիչները իրենց պահվածքը որակել են անհնազանդության դրսեւորում եւ Չալդրանյանի առաջ պայման դրել՝ կգան փորձերի, եթե նա հեռանա ղեկավար պաշտոններից:

«Սա ասես ահաբեկչություն լինի, որ գրավում են ինքնաթիռը ու ասում՝ կպայթեցնենք, եթե մեր պայմանները չկատարեք»,- տարակուսանք է հայտնում Չալդրանյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին