▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 տղամարդ կամ 2 կին գնում են ԶԱԳՍ ու ասում՝ ուզում ենք ամուսնանալ. կա՞ նման հնարավորություն. Փաշինյանի հարցը

 

 Կառավարությունը այսօրվա՝ նոյեմբերի 15-ի նիստում հավանություն չտվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով արգելվում է նույն սեռի անձանց ամուսնությունը:

 

 

 

 

 

 

 

 

Սոցապ փոխնախարար Արսեն Մանուկյանը կառավարության նիստում ասաց, որ ՀՀ Սահմանադրությամբ արդեն իսկ սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ ու տղամարդու միջև, այնպես որ այդ հարցը կարգավորված է:

 

 

 

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Հիմա, ենթադրենք, երկու տղամարդ կամ երկու կին գնում են ԶԱԳՍ ու ասում՝ ուզում ենք ամուսնանալ: Կա՞ արդյոք օրենսդրական որևէ հնարավորություն, որ նրանց ամուսնությունը կգրանցվի»: Փոխնախարարը պատասխանեց՝ «ոչ»:

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին