▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսիս Օհանյանի նոր ապրանքանիշը կօգնի Հայաստանի անտառների վերականգնմանը

Տեղեկացրել ենք, որ Ալեքսիս Օհանյանն օրերս ներկայացրել է իր նոր պրոդուկտը՝ հայկական Shakmat բրենդին։ Reddit  Initialized Capital կազմակերության հիմնադիրը նշել է, որ այդ ապրանքի առաջին մասը բաղկացած է միայն 2500 շշից։

 

 

Ալեքսիսը հրապարակել է լուսանկար, որն արվել է այս տարի Հայաստան կատարած այցի ժամանակ։ Թումանյանի անվան այգում, ԹՈՒՄՈ կենտրոնի հարակից տարածքում Ալեքսիսը ծառ է տնկել, հենց այդ գործողության լուսանկարն էլ նա տեղադրել է միկրոբլոգի իր էջում։

«Shakmat-ը շատ մարդկանց համար կլինի ոչ միայն Հայաստանի առաջին համը, այլեւ կօգնի վերականգնել Հայաստանի անտառները», - գրել է Ալեքսիսը լուսանկարի ներքո, նշելով, որ այդ գործում նա օգնում է @armeniatree նախագծին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին