▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակն է՝ Նիկոլ Փաշինյանը դիմի մասնագիտական հոգեբանական աջակցության. Աշոտյան

 

ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գել է.

«Բոլոր միջազգային դիտորդների ուշադրությունն եմ հրավիրում այս զարհուրհելի պահվածքին, կարծում եմ ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը դիմի մասնագիտական հոգեբանական աջակցության»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Աշոտյանը մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ «Որոշ ՀՀԿ-ականներ, Արմեն Աշոտյան, Շուշան Պետրոսյան, որոշել են արցախյան ազատամարտը պաշտպանել Սասուն Միքայելյանից. ձեր քաշի չափ ասկոլկա կա Սասուն Միքայելյանի մարմնում» հայտարարությունը, հայտարարել էր.

«Նիկոլ Փաշինյանը չի դադարում զարմացնել քաղաքական կյանք ներմուծելով ոչ միայն  քաղաքական գործչին, այլ նաեւ՝ տղամարդուն ոչ վայել բառապաշար։ Հասարակությանն եմ թողնում գնահատել, թե ինչ իրավունք ունի որեւէ տղամարդ խոսել կնոջ մասին մեջբերելով քաշը։ Ես, ոչինչ։ Իմ պատասխանները քաղաքական ասպարեզում նա միշտ ստացել ու կստանա, ու կոմպելքսավորված է եղել եւ կա ու կլինի ինձանից: Բայց այն վիրավորանքը, որ նա հասցրել է Շուշան Պետրոսյանին, նրա որպես տղամարդու անվայել պահվածք է, ուր մնաց խոսել վարչապետի մասին: Հուսամ՝ հաջորդ կանգառին կֆայմի ներողություն խնդրել, թող ֆայմի, թող  հուշեն իր կողքին կանգնողները։ Առհասարակ ակնհայտ է իր ներվայնությունը, բայց դա չի արդարացնում իրեն»,- նշել էր Աշոտյանը։

 

 

Կարդացեք նաև՝ Հատ-հատ պատրաստվեք, ձեռներիցդ առնելու ենք թալանած վերջին կոպեկը. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին