▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայմանս «Իմ քայլի» կողմից ընդունվեց. Արսեն Ջուլֆալակյան

Կա ցանկություն մեր ուժի կողմից ձևավորելու ավելի լուրջ, ուժեղ Ազգային Ժողով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողներին ասել է«Իմ քայլը» դաշինիքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Արսեն Ջուլֆալակյանը։

 

 

 

 

 

 

 

 

«Նախկինում առաջարկներ ստացել եմ, բայց մերժել եմ, քանի որ նախկին ԱԺ–ն կոնկրետ ինձ համար հետաքրքիր չէր հենց թեկուզ օրենսդիր գործունեությամբ զբաղվելու համար, շատ հակասական էր պատկերը, չէի ուզում ինձ այնտեղ տեսնեի»,-ասել է նա։

Ջուլֆալակյանը նշել է, որ «Իմ քայլը» դաշինքի կողմից ընդունվել են իր բոլոր պայմանները։  Նա կուսակցական չի դառնա, կշարունակի սպորտով զբաղվել եւ չի առաջադրվել ռեյտինգային կարգով։

«Ես ասացի, որ պետք է մնամ անկուսակցական և պետք է շարունակեմ զբաղվել սպորտով: Պայմանս «Իմ քայլի» կողմից ընդունվեց դրական: Ես կուսակցական  չեմ դառնա, կշարուանակեմ զբաղվել սպորտով»,- նշել է նա:

Կարդացեք նաև՝ Ոչ մեկին ոչինչ չեմ պատրաստվում ապացուցել. Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը` անձնականն ու նորածին դստերը բոլորից թաքցնելու մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին