▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կույր չեմ, բայց նույնը չեմ կարող ասել քո մասին. Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, պատասխանել է  System Of  A Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի մեկնաբանությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես կույր չեմ, բայց նույնը չեմ կարող ասել քո մասին: Իմացիր, որ եթե խոսում ես առասպելական եկամուտների կամ ունեցվածքի մասին, դրանք իրականության հետ աղերս չունեն: Իսկ եթե քո տեսակ մարդը հիմնվում է էժանագին ստերի ու դեղին մամուլի վրա և անում հրապարակային ելութներ, երևի թե իմաստ չունի շարունակել խոսակցությունը: Իմ ասածները կապված ասօրվա ճնշումներին դատավորների վրա փաստարկված են և բոլորին հասու: Խնդրում եմ այսուհետ իմ ընտանիքին վերաբերող հայտարարություն անելուց լինես փաստարկված, այլապես դա դիտվում է որպես զրպարտություն»,- գրել է Լևոն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ավելի  վաղ  Թանկյանը Լևոն Քոչարյանի գրառման ներքո թողել էր հետևյալ մեկնաբանությունը.

«Ես չեմ մեղադրում քեզ, որ դու պաշտպանում ես քո հորը, ես հարգում եմ դա, բայց որքան էլ որ դու սիրում ես նրան և այն լավ բաների համար, որոնք նա արել է իր կյանքում թե իր ընտանիքի համար, թե որպես առաջնորդ, այնուամենայնիվ, դու չես կարող կույր լինել այն բոլոր եկամուտների աղբյուրի նկատմամբ, որոնք դուք վայելել եք. եթե դու պատրաստվում ես հանրային ձևով խոսել նրա լավ կողմերի մասին, ինչու դու չես ընդունում այն  բոլոր բաները, ավելի լավ է արդար լինես ինքդ քեզ և աշխարհի հետ: Ես գիտեմ, որ դա շատ դժվար է»:

Կարդացեք նաև՝ «Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ…». Լևոն Քոչարյան

Սե՛րժ, դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար. Արմեն Աշոտյան

Նախկինում իշխող կուսակցությունները չհաղթահարեցին նույնիսկ խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 5%-ի շեմը. Սերժ Թանկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին