▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

InShape ֆիթնես ակումբը փոխել է ավելի քան 1000 կնոջ կյանք

 

InShape մասնագիտացված ֆիթնես ակումբների ցանցն ամփոփում է տարին. InShape-ի հիմնադիր և տնօրեն Մարինա Անդրեասյանը հարցազրույցի ընթացքում պատմեց ակումբի ձեռքբերումների, արդյունքների և սպասվող նորարարությունների մասին:

 

 

 

 

 

 

 

 

Այս տարի ամռանը բացվեց InShape-ի նոր մասնաճյուղը Կոմիտասում՝Փափազյան 29 հասցեում:

 

Այսօր արդեն ընդարձակ և հարմարավետ պայմաններ ապահովող եռահարկ ֆիթնես ակումբը գրեթե համալրված է:

 

InShape-ի համար Եվրոպայի առաջատար ֆիթնես-էքսպերտների կողմից մշակվեցին, թեստավորվեցին և հայ սպառողին հանձնվեցին տասնյակից ավելի նոր ֆիթնես ծրագրեր՝ ինտենսիվ նիհարեցնող, ուրախ-պարային, ձգողական, շնչառական, հետծննդաբերական, մեջքի ցավերի բուժման և շատ այլ ծրագրեր:

«Մարզչական կազմը նույնպես ընդլայնել ենք,-զրույցի ընթացքում նշեց Մարինա Անդրեասյանը,-հպարտությամբ կարող եմ ասել, որ InShape-ում աշխատում են այնպիսի մարզիչներ, ում ինքս վստահում եմ իմ առողջությունը և կազմվածքը»:

 

Ակումբի հիմնադիրը կիսվեց նաև ակումբի 2018-ի ցուցանիշներով՝

• 2018 թ.-ին Inshape-ը փոխել է ավելի քան 1000 կնոջ կյանք:

•Նիհարել է InShape դիմած հաճախորդների 92%-ը։

•Մեծ թվաքանակով ակումբի անդամներ ձեռք են բերել ռելիեֆային գերազանց մարմին: Բազմաթիվ կանայք դարձել են ավելի ինքնավստահ՝շտկելով իրենց կազմվածքը, ստանալով ցանկալի մարմինը,և էականորեն փոխել են իրենց կյանքի որակը։ Շատերն ազատվել են մեջքի ցավից և, որ ամենակարևորն է, բոլորը ձեռք են բերել բազում նոր ընկերներ, ինչի արդյունքում մարզումների պրոցեսը կրկնակի հաճելի է դարձել։

Բազմաթիվ ձեռքբերումներից ամենակարևորը Մարինա Անդրեասյանը համարում է այն, որ կանայք այսօր InShape գալիս են մեծ վստահությամբ, որ հասնելու են իրենց առջև դրված նպատակին կարճ ժամանակում:

Իսկ հաճախորդների գոհունակությունը և վստահությունը ամենակարևորն է InShape-ի թիմի համար։ Տեղեկացանք նաև, որ 2019-ին ևս մի քանի InShape ակումբներ կբացվեն քաղաքի տարբեր հատվածներում՝ ի ուրախություն բրենդի հետևորդների, որոնք հասցրել են սիրել և գնահատել այս բարձրակարգ ակումբը։

Մաղթենք այս սիրված բրենդին նորանոր հաջողութրուններ 2019-ին, և թող որ գալիք տարում նրանք փոխեն էլ ավելի շատ կանանց կյանքի որակ և ապրելակերպ:

Inshape ֆիթնես ակումբի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ`այստեղ

Կարդացեք նաև՝ Զգուշացեք կեղծիքներից. ֆիթնես ակումբն ահազանգում է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին