▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ միտք անգամ չկա «Արմնյուզ»-ը վաճառելու Ռոբերտ Քոչարյանին. Հրաչ Քեշիշյան

Համացանցում  տեղեկություններ են տարածվել, թե «Արմնյուզ» հեռուստաընկերությունը գնել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և որ հունվարից «Արմնյուզ»-ով  եթեր չի հեռարձակվելու  «Ա1+»-ի «Այբ-Ֆե+» լրատվական թողարկումը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս առիթով «Արմնյուզ»-ի տնօրեն Հրաչ Քեշիշյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով պարզաբանում է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.

«Անկեղծորեն զարամացած եմ իմ հարգարժան գործընկեր Մեսրոպ Մովսեսյանի՝ Aravot.am-ին տված հարցազրույցից: Կարծում էի՝ մեր 1 ժամից ավելի տևած զրույցի ընթացքում անպատասխան հարցեր չէին մնացել, և պարոն Մովսեսյանի կողմից նման շեշտադրումներով հանդես գալու որևէ դրդապատճառ չպետք է լիներ:

Այնուամենյանիվ հարկ եմ համարում նշել, որ.

1. «Արմնյուզ» հեռուստաընկերությունը չի վաճառվել, և որևէ միտք անգամ չկա վաճառելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. «Արմնյուզ»-ը չի հրաժարվում եթեր տրամադրել «Ա1 պլյուս» հեռուստաընկերությանը, պարզապես այժմ չունի այնքան ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի, ինչպես տարիներ շարունակ է արել, այսօր ևս կարողանա ապահովել «Ա1 պլյուս»-ի ֆինանսավորումը:

3. «Արմնյուզ»-ն ունի ֆինանսական առողջացման նոր գաղափարներ ու ծրագրեր, որոնց հաջող իրականացման ընթացքում համագործակցությունն այլ հեռուստաարտադրողների հետ ամենևին չի բացառվում:

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հ.Գ. Ցավում եմ, որ իմ գործընկերներ Աննա Իսրայելյանն ու Արամ Աբրահամյանը մեզ հետ չեն խոսել լուրը հրապարակելուց, որը տարատեսակ մտացին դատողությունների և մեկնաբանությունների տեղիք է տվել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին