▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոմաշ Մացեյչուկ. Բրիտները Հայաստանից են եկել Բրիտանիա

Լեհ հայտնի լրագրող Տոմաշ Մացեյչուկը, որ հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ ու հրապակումներով, ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

 

 

«Խոհանոցում անգլիական թեյ եմ խմում և մեծ հետաքրքրությամբ  կարդում եմ «Անգլոսաքսոնական քրոնիկոն»-ը՝ Անգլիայի  հնագույն քրոնիկոնը, որում ներկայացված է  495 թվականից՝ վաղ  սաքսոն բնակիչներից մինչև 1154 թվականը:

Ինձ մի պահ թվաց, թե ես ինչ-որ բան շփոթել եմ, ինչ-որ մի բան սխալ եմ կարդացել: Սակայն ևս մեկ անգամ նայեցի, և տեսա…

«The island of Britain is eight hundred miles long and two hundred miles broad and here in this island are five tongues: English, British, Scottish, Pietish, and Latin. The first inhabitants of this land were Brittons. They came from Armenia». 

«Բրիտանիայի կղզին ունի 800  մղոն երկարություն և 200 մղոն լայնություն. այստեղ կան հինգ լեզուներ՝ անգլերեն, բրիտաներեն, շոտլանդերեն, (pietish) և լատիներեն: Այս տարածքի առաջին բնակիչները բրիտներն էին, որոնք եկել էին Հայաստանից»:

Օրիգինալ քրոնիկոնի լուսանկարը տեղադրում եմ  հրապարակման մեջ:  Ես չեմ խաբում, այնտեղ իսկապես գրված է, որ բրիտները եկել են Բրիտանիա Հայաստանից:

Այ քեզ անակնկալ: Պետք է այս թեման ուսումնասիրել, քանի որ կարդացածից ցնցված եմ»:

Կարդացեք նաև՝

Մի օր որդուս ցույց կտամ Հայաստանը, որի կազմում կլինեն Արցախն ու Արարատը. Արցախի մասին ֆիլմ նկարել պատրաստվող լեհ լրագրող

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին