▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զանգեցին և ասացին, որ հարցը լուծվում է. Սարգիս Գրիգորյանին արձագանքել են

 

Դերասան Սարգիս Գրիգորյանը ևս մեկ ուղիղ հեռարձակում է կատարել, որով շնորհակալություն է հայտնել Աջափնյակի թաղապետարանին՝ արագ արձագանքելու համար:

«Միայն խնդիրները բարձրաձայնելու դեպքում մենք կունենանք այն երկիրը, որի մասին երազում ենք»,-նշել է Սարգիս Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Սարգիս Գրիգորյանը ուղիղ հեռարձակում էր արել, որում ասել էր հետևյալը. «Ես մի քիչ ջղայնացած եմ, ինչքան ուզում եմ այս թեմայի մասին չխոսել, ուղղակի չի ստացվում: Անկախ ամեն ինչից՝ իմ պարտքն եմ համարում անդրադառնալ այս թեմային, գտնում եմ, որ դրա իրավունքը ունեմ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դերասանը նշել էր, որ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր իր շենքում արված լուսանկարներ՝  ներկայացնելով, թե աղբահանության ոչ պատշաճ կատարման հետևանքով որքան ոչ սանիտարական վիճակ է:

 

 

Ըստ դերասանի՝ նա դա արել է նոր Հայաստանի կանոնների համաձայն, երբ ամեն բան լուսաբանվում է, սակայն իրեն սարսափեցրել է, թե ինչ է դրանից հետո կատարվել համացանցում:

Սարգիսի խոսքով՝ ամեն բան կարելի էր տեսնել մենկաբանություններում՝ բացի առողջ վերլուծությունից:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Ամեն ինչ ունեմ, բայց... Սարգիս Գրիգորյանն` ընտանիքի, իր խնդիրների մասին և ոչ միայն

Ինստագրամի ուղտատերեր, ինձ մի սովորեցրեք հայր լինել. Սարգիս Գրիգորյանը՝ շրջանառվող խոսակցությունների մասին

Սարգիս Գրիգորյանը` մինչ ամուսնանալը դժբախտ լինելու և իր հարսանիքին 1000 դրամով ներկայանալու մասին

Ջղայնացած եմ, ինչքան ուզում եմ այս թեմայի մասին չխոսել, ուղղակի չի ստացվում. Սարգիս Գրիգորյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին