▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համաներմամբ ազատ արձակված երիտասարդը ընկերոջ հետ մոտ 20 գողություն է արել

Հասարակական կազմակերպություններից մեկի աշխատակիցը դեկտեմբերի 17-ին զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ իրենց գրասենյակից գողացել են դյուրակիր կամակարգիչ:

Ոստիկանները զննել են տռարածքը, տեսախցիկների ձայնագրությունները: Կադրում երեւացել են երկու երիտասարդ, որոնցից մեկը գողանում էր համակարգիչը: Երիտասարդներից մեկին ոստիկանները անմիջապես ճանաչել են, քանի որ նրան բազմիցս գողություն կատարելու համար բերման են ենթարկել ոստիկանություն: նա նախկինում դատապարտված 24-ամյա Էդգար Հ.-ն է: Մյուս երիտասարդը 22-ամյա Նարեկ Ս.-ն է:

 

 

Օրեր անց՝ հունվարի 9-ին, ոստիկանները Չարենցի փողոցում հայտնաբերել են Նարեկ Ս.-ին, իսկ Էդգար Հ-ին գտել են Երեւանի հյուրանոցներից մեկում: Նարեկ Հ.-ն եւս նախկինում դատապարտված էր գողության համար եւ նոյեմբերին համաներմամն ազատ էր արձակվել:

 

Նրանք ոստիկանությունում խոստովանել են, որ Երեւանի տարբեր վայրերում կատարել են մոտ 20 տարբեր գողություններ: Հիմնականում գողացել են դրամապանակներ, պայուսակներ, բջջային հեռախոսներ ու ավոտպահեստամասեր:

Ոստիկանության տրամադրած տեսանյութում դեպքի մասին պատմում է ԱԳ և ԸԲԳ բաժանմունքի տեսուչ Մայիս Սարգսյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին