▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Աննա՞, էդքան անհետաքրքի՞ր ա...աչքը կպել ա». Նիկոլ Փաշինյանը «լայվի» ժամանակ դիմեց կնոջը

Մրգի խանութ, վարսավիրանոց եմ բացել ու լավ տակ եմ տվել. Աշոտ Հակոբյանը` դժվարությունների մասին

Ինչպե՞ս փոքրիկ Արփին, Փաշինյանի «լայվի» ժամանակ մտավ սենյակ ու հարցրեց՝ Պաաապ, Աշոտը երբ ա՞ գալու

Ստեղծվում է 300 հոգանոց Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ. Մանսուրյանը հատուկ երաժշտություն է գրել՝ նվիրված Երեւանին

Կաշառակեր ոստիկաններ և այլ մտահոգություններ. իսպանական հաղորդման խեղաթյուրված անդրադարձը զայրացրել է տեղի հայերին



2019-01-16 14:57:28

Իսպանիայի Telemadrid ալիքով  եթեր է հեռարձակվել «Աշխարհը մադրիդցիների աչքերով» հաղորդաշարի հերթական թողարկումը, որը նվիրված է եղել Հայաստանին: Հաղորդումը նկարահանվել է 2018թ. նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Հատկանշականն այն է, որ հաղորդման ժամանակ մի շարք սխալ տեղեկություններ են հաղորդվել Հայաստանի մասին, ինչն առաջացրել է Իսպանիայում բնակվող հայերի զայրույթն ու դժգոհությունը:

 

 

 

 

Հաղորդման դրվագներից մեկում մեքենայի մեջ աղջիկը հարցնում է տղային, թե ինչու Հայաստանում ծառեր չկան, ինչին ի պատասխան երիտասարդը նշում է, որ Հայաստանը ԽՍՀՄ-ից դուրս գալուց հետո բավական վատ վիճակում է եղել, և մարդիկ ստիպված են եղել ծառերը հատելու՝ իրենց բնակարանները տաքացնելու համար: Խոսակցության ժամանակ տղան հավաստիացնում է  նաև, որ Հայաստանում ճանապարհային ոստիկանների հետ միշտ հնարավորություն կա ընդհանու լեզու գտնել փողի միջոցով, երբ ոստիկանները հասկանում են, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում, այսինքն՝ ճանապարհային ոստիկանները կաշառք են վերցնում վարորդներից՝ նրանց խախտումները չարձանագրելու համար:

 

 

 

 

 

 

Երիտասարդն աղջկան նաև դեղեր է ցույց տալիս՝ նշելով, որ յուրաքանչյուր ոք պետք է դրանք ունենա իր մեքենայի մեջ, քանի որ Հայաստանում շատ վտանգավոր կենդանիներ ու սողուններ կան՝ հատկապես թունավոր օձեր:

 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.