▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրա համար փող չեն տալիս...

Լրագրող Մհեր Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իսկ դուք նկատեցի՞ք, որ Գայանե Ղազարյանի գրառումը անտեսվեց: Մտեք, Google-ում փնտրտուք տվեք, տեսեք, քանի կայք է դա հրապարակել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թվում է, չափազանց կարևոր բան է ասել, սկանդալային, ամոթալի իրողություններ հայտնել, բայց ոչ:

 Մինչդեռ Գայանեի գրառումը պետք է հիմա ամենաքննարկվող թեման լիներ: Խաբել են բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ մարտի 1-ի զոհերի հարազատներին, ծայրեծայր պատվիրված, կեղծված նյութ են պատրաստել, ցուցադրել 5-րդ շարասյունով, արել են դա բացարձակապես թքած ունենալով զոհերի հարազատների, հարյուրավոր խոշտանգված, բանտարկված, ունեզրկված քաղաքացիների հույզերի, զգացմունքների և իրավունքների վրա:

Հազարավոր մարդիկ իրենց վրդովմունքն են հայտնել, սա հետաքրքիր չէ՞ր: 

 Բայց որ Գայանեն թեկուզ մի նախադասություն գրեր, որ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր 2-ի ծոռն է կամ նրա երեխաները ամեն առավոտ թռնում են Ճապոնիա, նախաճաշում, հետ գալիս, վայրկենական կհրապարակեիք, չէ՞: Անպայման. ընդ որում, մեծ-մեծ տառերով, գլխավոր էջում, 5 րոպեն մեկ սոցցանցում շեյր անելով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ու դեռ կողքից էլ մեկնաբանելով, թե ահա, ինչով են զբաղված երկրի ղեկավարի երեխաները: Առանց լուրի իսկությունը ստուգելու, ճշմարտությունը վերհանելու:

Բայց մարտի 1-ի, կեղծիք թույլ տալու, սրբապղծության անցնելու մասին գրառում է ընդամենը: Ընդամենը: Դրա ժամանակը չի:

 

 

 

 

 

 

 

 

Դրա համար փող չեն տալիս: Սրտատրոփ սպասում են, որ հերթական ֆեյքը կամ ֆեյք կայքը գրի, թե ինչպես է Արարատ Միրզոյանը տանը բեգեմոտ պահում, Արայիկ Հարությունյանը ԱՄՆ մեկնելիս անձամբ ինքնաթիռը վարել, Նիկոլն ու Լևոնը թաքուն հանդիպել ու քննարկել Սևանա լիճը Ուզբեկստանին հանձնելու հարցը...

Որ հրապարակելով նման լուրեր, սրտները հովացնեն, հագուրդ տան իրենց անասնական կրքերին, անցնելով բարոյականության ու էթիկայի բոլոր սահմանները, չխնայելով անգամ մարդկանց փոքրահասակ երեխաներին: Ամենամեծ արժեքը մարդն է, մի սպանեք ձեր մեջ նրան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին