▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զոնտիկ պահող» չունեմ, իսկ պայուսակը քրոջինս էր՝ 2 օրով տրամադրել էր ինձ... Գոհար Աբաջյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տիկին Գոհար Աբաջյանը անդրադարձել է արդեն երկու օր սոցցանցերում աղմուկ բարձրացրած անձրևանոցի և պայուսակի գնի թեմային: Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

 

Մեկ շաբաթ ֆեյսբուք չէի մտել, մտա ֆեյսբուք` պարզվեց $130.000 արժեքով Hermes պայուսակի տիրուհի եմ դարձել: Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան կեղծ օրակարգը մարդկանց մտահոգության պատճառ չդառնար: Ահա այն պայուսակը, որը ձեզ այդքան հուզում է. Longchamp Roseau, արժեքը $100-250: Նշեմ նաև, որ քանզի Արցախ այցի մասին տեղեկացա այցից 2 օր առաջ, իսկ իմ պայուսակները սպորտային պայուսակներ են (cross-body կամ backpack`ռյուկզակ) և ես ժամանակ չունեի այցին համապատասխան պայուսակ ձեռք բերել, իր պայուսակը 2 օրով սիրով տրամադրեց քույրս` Ալվինան: Շարունակելով քաղաքական «կարևորագույն» թեմաներին սպառիչ պատասխաններ տալու պրակտիկան` նշեմ նաև, որ վերարկուս` MassimoDutti է: Հայաստանում արժեքը 140.000 դրամ էր: Որոշեցի սպասել զեղչերին և ձեռք եմ բերել օնլայն` գերմանական կայքից` 72000 դրամով: Հուսամ որոշ անհագստացած լրագրողներ այլևս աջուձախ լեգենդներ չեն պատմի 1.5 մլն արժողությամբ վերարկուի մասին: Կոշիկներս` Next, արժեքը չեմ հիշի, մի քանի տարի առաջ է գնված: Անվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող» ևս, աշխատանքի եմ գնում իմ անձնական մեքենայով: Պաշտոնական այցելության ժամանակ առաջնորդվել եմ սահմանված արարողակարգով, իսկ անվտանգության աշխատակցին շնորհակալություն հայտնեցի անձրևի ժամանակ դրսևորած հոգատարության համար: Ինչ խոսք, ինքնին խոսուն է այն փաստը, որ մեր «ընդդիմադիրների» կարևորագույն թեմաները սահմանափակվում են իմ պայուսակով, կոշիկով, զոնտիկով և վերարկուով: Սակայն ցանկանում եմ տեղյակ պահել, որ այլևս երբեք չեմ արձագանքելու նման թեմաների: Իմ համար անհագստացող ընկերներիս էլ ուզում եմ վստահեցնել, որ ես քիչ քիչ սովորում եմ անտեսել նման անորակ և անբովանդակ նյութերը: Խորհուրդ եմ տալիս անել նույնը: Անտեսել, չարձագանքել unfollow, unlike և մնացած բոլորը միջոցները: Մեկնաբանություններին չեմ արձագանքելու` թեման չծավալելու նպատակով: Հայցում եմ ձեր ներողամտությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին