▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ զավեշտալի էր կարդալ. Սաթիկ Սեյրանյանը՝ Մարիամ Փաշինյանի գրառման մասին

«Շատ հետաքրքիր է նկատել, որ երեկ վարչապետի ընտանիքի անդամներից ևս մեկը մամուլին փորձեց դասեր տալ ու դեղին անվանել լրատվամիջոցներին, որոնք քննադատում են իրենց ընտանիքին։ Շատ զավեշտալի էր կարդալ», - այսօրվա ասուլիսում նշել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն՝ անդրադառնալով  Մարիամ Փաշինյանի երեկվա գրառմանը։

 

 

Իսկ ասուլիսն, ընդհանուր առմամբ, նվիրված էր խնդրին, ըստ որի ՝  մի շարք լրատվամիջոցներ,  Երևանի քաղաքապետարանից ուղարկված ծանուցման համաձայն՝  պետք է ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը։

«Այս ամենը իշխանությունների վարած նույն տրամաբանության շրջանակներում է, ինչ մամուլի նկատմամբ տեղի է ունենում իշխանափոխությունից հետո մինչ օրս. հայտարարություններ, գրառումներ, հոխորտանքներ, մամուլի դեմ արշավ։ Սա ես դիտարկում եմ այդ քայլերից մեկը», - ասել է Սաթիկ Սեյրանյանը։

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին