▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձմեռվա վերջին օրը ձնառատ ենք ճանապարհում. ի՞նչ եղանակ է սպասվում մարտի 1-ին

Ինչպես և կանխատեսել էին օդերևութաբանները՝ փետրվարի վերջին օրերը տեղումներով և ձնառատ էին լինելու:

Իսկ ի՞նչ եղանակ է սպասվում մարտի 1-ին. հիշեցնենք, որ վաղը լրանում է Մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարին և Երևանում երթ է անցկացվելու՝ Ազատության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձան, որը նվիրված է լինելու Հայաստանի քաղաքացու հաղթանակին և ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընտրակեղծիքների, կոռուպցիայի ու ապօրինությունների:

Ըստ օդերևութաբանների՝ մարտի 1-ի գիշերը եղանակը կտաքանա 3-5 աստիճանով. առաջիկա երեք օրերին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն:

Հավելենք, որ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Գարնան առաջին օրը կդիմավորենք արևով ու ջերմությամբ իսկ առավոտյան ժամերից երկինքը կսկսի պարզել։
Բարի գալուստ գարուն։ Խաղաղություն և բարօրություն մեր երկրին»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին