▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

21-րդ դարի ամենասարսափելի մշակութային ցեղասպանությունը. The Guardian-ը՝ Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի ոչնչացման մասին

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հոդված է հրապարակել`նշելով, որ 21-րդ դարի մշակութային բնաջնջման ամենամասշտաբային արշավն իրականացվում է ոչ թե Սիրիայում, ինչպես ենթադրվում է, այլ Կովկասյան բարձրավանդակի անտեսված շրջանում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես նշում է պարբերականը, համաձայն փետրվարին հրապարակված Hyperallergic մշակութային ամսագրի զեկույցի տվյալների՝ վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը զբաղված էր երկրում Հայաստանի պատմական ժառանգության համակարգային «մաքրմամբ»:

Բացի այդ նշվում է, որ որ ադրբեջանական իշխանությունները մինչ օրս միջազգային փորձագետներին, այդ թվում և ՅՈւՆԵՍԿՕ-ի մասնագետներին թույլ չեն տալիս գերեզմանատան տարածք մտնել՝ պնդելով, որ Նախիջևանում երբեք հայեր չեն բնակվել:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին