▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդիկ նույնպես այլ պարտականություններ ունեն՝ բացի պետական ծառայությունից. Փաշինյան

Այսօր կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ քանի որ վաղը Մարտի 8-ն է, ցանկանում է իր համերաշխությունը հայտնել կառավարությունում աշխատող  կանանց: «Բոլորս էլ գիտենք, որ կանայք նաև այլ պարտականությունններ ունեն ու մեզ հետ աշխատելու ընթացքում նրանցից հավելյալ ջանքեր են պահանջվում, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց», - ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Զարուհի Բաթոյանը նշեց, թե տղամարդկանցից ակնկալում է աջակցություն՝ կանանց համար ազատ, ապահով միջավայր ստեղծելու գործում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե լիարժեք միանում է Բաթոյանի ասածին:

 

 

 

 

 

 

 

 

 

«Նաև ուզում եմ հիշեցնել, որ տղամարդիկ նույնպես ունեն այլ պարտականություններ՝ բացի պետական ծառայությունից», - ասաց վարչապետը:

Նա կոչ արեց գործադիրի անդամներին ծափահարել բոլոր կանանց:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին