▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են 2 սպիտակ Niva-ները «ճռռիկներ» անում Կասկադում

Երեկ երեկոյան 2 սպիտակ Niva «ճռռիկներ» են արել Կասկադում, ինչն առաջացրել է համացանցային օգտատերերի զայրույթը: Մարդկանց զարմացրել էր այն փաստը, որ Կասկադում եղած մարդկանցից և ոչ մեկը չի արձագանքել Niva-ների վարորդների նման պահվածքին:

 

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Նիվա» մակնիշի սպիտակ մի ավտոմեքենա փորձել էր «ներխուժել» Երևանի քաղաքապետարան: Ավտոմեքենան տևական ժամանակ «կայանել» էր քաղաքապետարանի շենքի մուտքի աստիճաններին՝ դռան դիմաց: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պատճառը եղել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից փողոցային առևտրի արգելքը, ինչի համար էլ քաղաքացին անհամաձայնություն է ցուցաբերել և փորձել է նման եղանակով իր բողոքի ակցիան անել։

Նշենք, որ ավելի ուշ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Niva-ի վարորդը տեղափոխվել է հոգոբուժարան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին