▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Բոլոր նրանք, որ սիրում են Հայաստանը՝ հպարտ են նավի ղեկին նման նավապետ ունենալու համար. նամակ Իսպանիայից

Ռազմական անակնկալներ են լինելու... Պաշտպանության նախարար

Գումի շուկայում 2 օրվա սատկած ու մարգանցովկայի մեջ պահած անասունի մսեր են վաճառում․ Ֆերմեր

Օդի ջերմաստիճանը 41, 42 և նույնիսկ մի քիչ էլ ավելի կլինի, որն էլ կբերի արտակարգ հետևանքներ

«Ուտում ենք Խաչիկյանի հետ»...Իրավիճակ է փոխվել` քայլածները պաշտոնյա դարձան, «նստածները»՝ խոհարար



2019-03-22 21:30:59

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո բազմաթիվ դերասաններ, խոհարարներ, վարսահարդարներ պաշտոններ են ստանում, ու ոչ թե նրա համար, որ գործի գիտակներ են, այլ՝ որ հեղափոխություն իրականացրած իշխանության հետ «քայլողներ են եղել»։

 

 

Lurer.com-ն է գրում ու ավելացնում՝ իսկ ահա նախկին իշխանության պաշտոնյաներն էլ հակառակը՝ գնալով զիջում են դիրքերը։ Ինչպես ասում են՝ կյանքը աստիճան է. ոմանք բարձրանում են, ոմանք էլ՝ իջնում։

Օրինակ, նախկին հանրապետական Վազգեն Խաչիկյանը, ով իր քաղաքական կարիերայի աստիճանակարգում բարձրացել է մինչեւ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոն, այսօր MO TV-ի եթերում ճաշ է պատրաստում։ Այստեղ նրան կարող ենք տեսնել որպես խոհարար՝ ««Ուտում ենք Խաչիկյանի հետ» ավանդական և բնական պայմաններում» հաղորդաշարի շրջանակներում։ 

Ի դեպ, նշենք, որ «ուտելու» սիրահար նախկին պաշտոնյան հենց այս սովորության համար էր դատապարտվել 12 տարվա ազատազրկման։ Նա 2014թ. դեկտեմբերի 8-ին մեղավոր էր ճանաչել նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով գումար «ուտելու» համար: Խարդախության և առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման մեջ մեղադրվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետն ազատ էր արձակվել 2017թ․ սեպտեմբերի վերջին։ 

Եթե նախկինում Վազգեն Խաչիկյանը միայնակ էր «ուտում բյուջեի փողերը», ապա այսօր՝ որպես բարի կամքի դրսևորում, հրավիրում է իր հետ ուտելու, բայց այս անգամ իր ձեռքով պատրաստած և համեմված ուտեստները։ Արձանագրում ենք՝ Հայաստանում իսկապես իրավիճակ է փոխվել․ տեղերն ու դերերն են փոխվել և արդեն բոլորը կարող են ուտել Խաչիկյանի հետ։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.