▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լրջագույն խնդիրն»՝ ըստ նախարարի ու ռեկտորի

«Ես նրա պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում»,-ասում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին: 

«Ես չգիտեմ ինչ լրջագույն խնդիրներ են,դա ինչ սպառանիք է, չեմ կարող ասել,  արդեն քրեական գործ կա՝ քննություն է տարվում, եթե դա համարում է ոչ լրջագույն, իրեն հարցրեք...»,-լրագրողին այսպես է արձագանքել Արամ Սիմոնյանը: 

 

 

 

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ վերաբերող կրթական համակարգի ապաքաղաքականացմանը. «Կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհից մինչև դպրոց: Էն ռեկտորները, որոնք բուհական համակարգը կուսակցական բջիջներ են դարձրել, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Թող դռներից, սեղանից ու բազկաթոռից ճանկռեն, բայց թող գնան իրանց համար այլ աշխատանք գտնեն: Չի կարող ՀՀ-ում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը շարունակի աշխատել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին