▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջահելները Երևանում ծաղրում են ոստիկանին և մնում անպատիժ

 


Ֆեյսբուքում երեկվանից ակտիվորեն շրջանառվում է մի տեսահոլովակ, որը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ։ Հոլովակում աղջիկն ու տղան որոշել են կատակել ոստիկանների հետ։ Վարորդ տղան գարեջրի շշով հյութ է խմում, հատուկ ցուցադրական ձևով, որ արժանանա ոստիկանի ուշադրությանը։ Բնականաբար արժանանում է։ Ողջ ընթացքը տեսագրվում է։ Ոստիկանը սարքով ստուգում է տղայի սթափությունը և հասկանում, որ ընդամենը բեմադրած տեսարան էր, բարի ճանապարհ է մաղթում։ Այստեղ հենց սկսվում է մտածելու առիթը։ Մեր հումորային բոլոր պատմություններում ոստիկանը բազմաբնույթ է ներկայացվում, երկու կոպեկ վերցնող ու տուն պահողի ձևով։ Այդ պատմություններում սակայն բեմադրության բոլոր մասնակիցները խաղում են սցենարով և բոլորն են տեղյակ, որ դիմացինը խաղում է։ Այս մի չստացված հումորը սակայն այլ է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է armdaily.am-ը:

Մենք տեսնում ենք խեղճացած ոստիկանի, ավելի անկեղծ, տեսնում ենք ոստիկանին խեղճացրած մեկին, ով ողջ ընթացքը նկարահանում է հեռախոսով, իսկ ոստիկանը իրեն շատ վատ է զգում։ Այն որ ոստիկանները չեն սիրում նկարվել, դա փաստ է ։ Փաստ է նաև, որ մենք տեսել ենք իրական պատմություններ ոստիկանների անհաջող կատարմամբ, հիշենք Լիանա Զուրաբյանի պատմությունը, սակայն այս մեկը իր ծաղրական և սադրիչ ձևով անգամ հեռու է թաքնված տեսախցիկ լինելուց։ Թե ինչպես կպահեր ոստիկանը, եթե չլիներ նկարահանող հեռախոսը դժվար է ասել, ամեն դեպքում, թույլ տալ, որ օրը ցերեկով ինչ-որ ջահելներ վիրավորող հումորներ անեն, թույլ տալ հումորային բեմադրության մասնակից դարձնել իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանն անընդունելի է և ամենայն հավանականությամբ՝ անօրինական։ Մենք մեզ վրա պատասխանատվություն չենք վերցնում պնդելու կամ խորհուրդ տալու ոստիկանությանը ինչպիսի իրավախախտում կարող է պարունակել այս լկստված ջահելների արարքը (ոստիկանությունում կան համապատասխան ստորաբաժանումներ, որոնք վարձատրվում են հենց այս նպատակով), սակայն կարծում ենք, որ ծիծաղի առարկա դարձնելը և նվաստացնելը, պետության ներկայացուցչին՝ չի կարող լինել օրինապահ վարքագիծ։ Դժվար չէ ենթադրել, թե ինչ «թավշյա» վերաբերմունքի կարժանանային նման ՇՈՒԼՈՒԽՉԻՆԵՐԸ ԱՄՆ-ում կամ Եվրոպական իրավունքի գերակայության երկիր համարվող որև է պետության ոստիկանի առջև նման կապիկություններ անելուց հետո... Այնպես որ ամեն ինչ պետք է լինի իր տեղում, կոշիկի խոզանակն առանձին, ատամինն՝ առանձին։ Իհարկե սա ոստիկանական հումորներից չէ, բայց տեղին է․․․

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին