▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երկրում այս ողբերգությունը միշտ ընկալել են որպես սեփական վիշտ. Սոլովյովի գրառումը՝ Հայոց ցեղասպանության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ ժողովրդի ցեղասպանությունն անվանել է «մարդկության պատմության մեջ ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկը»: 1915 թվականի ապրիլի 24-ը վշտի օր է, որը կապված է մարդկության պատմության մեջ ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության հետ: Այս մասին Instagram-ի իր էջում նշել է հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հարյուրամյակ անց մենք խոնարհվում ենք այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում մշտապես ընկալել են որպես սեփական ցավ և վիշտ:

Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է օբյեկտիվ ու հետևողական. ազգային պատկանելության հիմքով զանգվածային բնաջնջումը չի կարող արդարացում ունենալ: Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նման չարագործությունները երբեք և ոչ մի տեղ չկրկնվեն: Հայ և այլ ժողովուրդների նոր սերունդները պետք է ապրեն խաղաղության և համերաշխության մեջ՝ ծանոթ չլինելով սարսափներին, որոնց հանգեցնում են կրոնական թշնամանքի հրահրումը, ագրեսիվ ազգայնականությունը և այլատյացությունը:

Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում բնակվող բոլոր հայերին մաղթում եմ բարիք, խաղաղություն և բարեկեցություն: Հավերժ հիշատակ զոհվածներին»,- նշել է Սոլովյովը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին