▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանը կդառնա Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաք. Զոհրապ Եգանյան

«Հուլիսի 14-27-ը Երևանում տեղի է ունենալու Ֆուտբոլային Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը:  Այդ  ամենը Երևանը դարձնելու Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաքաղ»,-ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման  ժամանակ նշել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյան:

 

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղը՝ Եվրոպայի հրապարակում՝ Եվրոպայի առաջնությունից 100 օր առաջ, տրվել էր հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը: Արթուր Վանեցյանն ասել, որ 100 օր անց Երևանը դառնալու է Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաքը։ «Մարզչական որևէ փոփոխություն չի սպասվում, որովհետև արդյունքի համար ժամանակ է պետք։ Վաստահ եմ, որ Երևանը բարձր մակարդակով է կազմակերպելու այս միջոցառումները»։

Կարդացեք նաև՝ Արթուր Վանեցյանը գնդակներ է բաժանել Հյուսիսային պողոտայում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին