▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապօրինի շինարարություն մի՛ արեք, պրոբլեմ եք ունենալու մեծ. Մեսչյան

 

Այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նշեց, որ ապօրինի շինարարության ծավալը իսկապես պակասել է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա խոստովանեց, որ իհարկե, դեռ կան դեպքեր, նման գործունեություն շարունակվում է, բայց առաջվա վիճակը չկա:. «Վերջապես սկսեցին հասկանալ, որ այսօրվա օրոք բոլորը հետեւում են ապօրինի շինարարությանը: Ցանկացած հողազավթում, ապօրինի շինարարություն իրականացնող թող իմանա, որ կհայտնվի դիտակետի տակ եւ անպայման կունենա պրոբլեմ: Նորից եմ խնդրում, մի՛ արեք ապօրինի շինարարություն, էլ չեմ ասում հողազավթում, որովհետեւ պրոբլեմ եք ունենալու եւ մեծ: Պրոբլեմն այն է, որ գալու եք ինքներդ ձեր ձեռքով քանդեք, ինչի՞ համար: Դիմեք մեզ, օրինական ճանապարհով եթե հնարավոր է, մենք ձեզ թույլատվությունները կտանք, գնացեք ձեր շինարարությունն արեք»,-ասաց Մեսչյանը:

Ամբողջական ասուլիսը՝տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին