▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տպավորություն է, որ նա շահագրգռված է Փաշինյանի անհաջողությամբ». Արփինե Հովհաննիսյանը՝ Արմեն Սարգսյանի ուղերձի մասին

Արփինե Հովհաննիսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը ոչնչի մասին է՝ իր ոճի մեջ: Արտերկրում լինելը դարձնել սեփական երկրումդ կատարվածին նորմալ արձագանք չտալու հիմք ուղղակի ամոթ է։

 

 

Ովքեր չեն հասկանում ինչ է անում այս մարդը ասեմ՝ թվում է՝ կանգնում է ժողովրդի՝ իմա՝ Նիկոլ Փաշինյանի կողքին, իսկ իրականում՝ թույլ է տալիս վարչապետը ավելի ու ավելի խորը սխալներ անի։ Տպավորություն է, որ նա շահագրգռված է Փաշինյանի անհաջողությամբ։ Թե ինչու՝ դուք մտածեք:

Ի դեպ ինքը եւս չկատարեց իր պարտականությունը՝ իսկ դա եւս քրեական օրենսգրքի հոդված է։

 

 

 

 

 

 

 

 

Դատաիրավական համակարգի վերանայում անհրաժեշտ է, այդ առումով կաջակցեմ կառավարությանը ինչով կարող եմ։ Միայն թե ոչ այսպիսի անհեռատես ու հակաիրավական ճանապարհով։

Հ.Գ. Իսկ Գագիկ Հարությունյանի ու ԲԴԽ հայտարարության մասին՝ կամ լավը՝ կամ ոչինչ»:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀՀ բոլոր դատարանները քաղաքացիական ակցիայի միջոցով փակելու մասին։

 

Կարդացեք նաև՝ Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից՝ պահպանել Սահմանադրությունն ու օրենքները. Նախագահ

Մենք որևէ սադրանքի չենք տրվի, բայց ոչ մի բան մեզ ետ չի պահի՝ մեր նպատակներին հասնելու Փաշինյան

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարարությունը` ՀՀ վարչապետի կոչի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան «լայվ»-ով պատմել է «Հանուն անկախ դատարանի» ակցիայի մասին

Գագիկ Հարությունյանը հրատապ նիստ է հրավիրել. ըստ երևույթին, Փաշինյանի հայտարարությունն է առիթը

«Իմ քայլից» պատգամավորն առաջարկում է ուսանողներին դասադուլ անել և փակել դատարանների մուտքերը

Փակելու եմ Քոչարյանին ազատություն նվիրող դատարանի դուռը. Դավիթ Սանասարյան

Չեմ հասկանում Արմեն Սարգսյանի այժմյան անգործությունը․ Գևորգ Պետրոսյան

Սաքունցը Փաշինյանին կոչ է արել հրաժարվել դատարանները արգելափակելու քայլից

Երկիրը ունի ղեկավար, ու դա Արմեն Սարգսյանն է․ Արփինե Հովհաննիսյանը հիշեցնում է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին