▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Պոզները պատմել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Հայտնի լրագրող և հաղորդավար Վլադիմիր Պոզներն արդեն հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին նա ասաց Երևանում իր «Հրաժեշտ պատրանքներին» գրքի շնորհանդեսի ժամանակ։

Վլադիմիր Պոզները  մայիսի 22–ին էր ժամանել է Հայաստան։ Հինգշաբթի նա վարպետության դաս է անցկացրել Ռուս–հայկական համալսարանի և այլ բուհերի ուսանողների համար։  Իսկ այսօր, մայիսի 24–ին Պոզները կդառնա ARARAT Speakers Night նախագծի հյուրը, կշփվի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ և կպատասխանի նրանց հետաքրքրող հարցերին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը տևել է մեկուկես ժամ։ Դա ճաշ էր, այլ ոչ թե հարցազրույց», – պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին`ասել է Պոզները։

Նա խոստովանել է, որ ամաչում է, երբ իրեն անվանում են լեգենդար կամ մեծ։ Նա ուղղակի լավ է անում իր գործը և չի կարծում, որ դա արտառոց է։

«Երբ այսօր հանդիպում էի Փաշինյանի հետ, մտածում էի` վարչապետն անելիք չունի՞, ինչո՞ւ է հանդիպում լրագրողի հետ։ Ես մտածեցի, որ Փաշինյանը լրագրող է եղել, և եթե նրան այդ ժամանակ (երբ նա դեռ լրագրող էր` խմբ.) վարչապետն ընդուներ, նա կզարմանա՞ր», – ասել է Պոզները։

Նշենք, որ Վլադիմիր Պոզները «Հրաժեշտ պատրանքներին» գիրքն անգլերեն է գրել 1990 թվականին։ 12 շաբաթ շարունակ գիրքը եղել է «The New York Times» թերթի բեսթսելերների ցանկում։ Ավելի ուշ այն թարգմանվել է ռուսերեն։ Այսօր հասանելի է նաև գրքի հայերեն տարբերակը` հայտնի գրականագետ, թարգմանիչ և գրող Ֆելիքս Բախչինյանի թարգմանությամբ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին