▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանրադիտակներ են ստեղծվել, թող մեր Աստղադիտարանի գիտնականները թռնեն դուրս՝ համատեղ հետազոտություններ անեն»

 

ԿԳ նախկին փոխնախարար, այժմ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը Աստղադիտարանի մասին խոսելիս աստղադիտակին մանրադիտակ է ասում.
«Հարց է առաջանում՝ աստղադիտարանը, որը գտնվում է բացառիկ արժեքների շարքում, բացի թանգարան լինելուց, այսօր ի՞նչ այլ արժեք է իրենից ներկայացնում:
Այսօր աշխարհն այնքան առաջ է գնացել ու այնպիսի մանրադիտակներ են ստեղծվել, որ շատ ավելի լավ կլիներ այդ 100 միլիոնը, որը իր բացառիկության համար հավելյալ տրամադրվում է աստղադիտարանին, տրամադրվեր այնտեղի գիտաշխատողներին, որոնք հնարավորություն կունենան մեկնել  այլ երկրներ, այցելել տարբեր աստղադիտական կենտրոններ՝ միջազգային փորձագետների հետ անելով հետազոտություններ:
Դատախազությունում գործ կա աստղադիտարանի հետ կապված, լուրջ խախտումներ են արձանագրվել, աշխատակիցների մի մասը բողոքում է, որ այնտեղ կան խնդիրներ, որոնց պետք է տրվեն իրավական լուծումներ»,- նշում է Հովհաննես Հովհաննիսյանը:

Կրթության և գիտության նախկին փոխնախարար, այժմ՝ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, խորհրդարանում կայացած քննարկման ժամանակ կասկածի տակ է դրել Բյուրականի Աստղադիտարանին տրվող ֆինանսավորման արդյունավետությունն ու առաջարկել է .«Աշխարհում շատ նոր մանրադիտակներ են ստեղծվել, թող մեր Աստղադիտարանի գիտնականները թռնեն դուրս՝ համատեղ հետազոտություններ անեն...»:

 

 

 

Asekose.am-ի տեղեկություններով Հովհաննես Հովհաննիսյանի այս խոսքերը մեծ դժգոհություն են առաջացրել Բյուրականի Աստղադիտարանում, որի ղեկավարությունը հնարավոր է առաջիկայում հանդես գա պարզաբանումով: 

Դիտեք նաև՝

 

   Հիշեցնենք, որ  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում, ըստ որի՝ գիտական գործունեությունն ապահովելու համար ՀՀ կառավարության կողմից Ակադեմիային օգտագործման նպատակով ամրացված գույքը հասարակական կամ պետական կարիքների համար կարող է օտարվել միայն բացառիկ դեպքերում՝ օրենքով։ Հարցը քննարկվել է  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  երեկվա նիստում։ Հեղինակի փոխանցմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մեր ժողովրդի ստեղծած պատմաճարտարապետական ազգային ժառանգության պահպանման հրամայականով, և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիային ամրակցված գույքը բացառապես դրա հիմնադրման սկզբնական նպատակին և նշանակությանը համապատասխան օգտագործելու համար օրենսդրական երաշխիքների նախատեսման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ օրենքով կսահմանվի գիտական ներուժի և այդ ներուժի բնականոն գործունեության իրականացումն ապահովող շինությունների նպատակային օգտագործումը, պահպանումն ու փոխանցումն ապագա սերունդներին, ինչը կխթանի երկրում գիտության շարունակական զարգացումը, արդյունքում՝ գիտելիքահեն տնտեսության զարգացում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին