▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Սերժ Սարգսյանի եղբոր ամենամտերիմ անձանցից մեկը անցել է իշխանության կո՞ղմը

Մի քանի մտորում՝ Հայաստանում ընթացող անիմաստ քննարկման վերաբերյալ. Էդմոն Մարուքյանի լայվը՝ ԱՄՆ-ից

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները. Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը Մերկելին՝ ծննդյան օրվա առթիվ

Կներեք, ճկռալով աշխատում ենք. բանավեճ՝ Հայկ Մարությանի և Դավիթ Խաժակյանի միջև



2019-06-17 16:20:18

 

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում ընդգրկված որոշման նախագծերից մեկով առաջարկվում էր փոփոխություններ կատարել քաղաքապետարանի կառուցվածքում եւ հաստիքացուցակում: Որոշ բաժիններ ու վարչություններ նախատեսվում է միավորել, մի շարք հաստիքներ կրճատել կամ ավելացնել:

«Լույս» խմբակցությունը նախագծի վերաբերյալ նախապես կարծիք էր հայտնել, որ հաստիքները պետք է ոչ թե ավելանան, այլ կրճատվեն շուրջ 130-ով: 

Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ծավալները մեծացել են երեքից չորս անգամ: Նա նկատեց, որ եթե նախկինում, օրինակ շինթույլտվությունները ստացվում էին վերեւից ստացված զանգերի կամ գումարի միջոցով, ապա հիմա ամեն մի դիմում լրջորեն ուսումնասիրվում է: «Որոշվում էր, որ այս մարդը պետք է ստանա այս շինթույլտվությունը այս տեղում: Լավ տեղ է, վատ տեղ է, ճիշտ տեղ է, սխալ տեղ է, համապատասխատանում է նորմերին, չի համաատասխանում, դա ոչ մի կապ չուներ: Վարչությունում ոչ ոք չէր աշխատում դրա վրա, միանգամից շինթույլտվությունը տալիս էին»,- համեմատեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

 

 

 

«Եթե դուք ասում եք՝ արդյոք պե՞տք է շատացնել տարբեր վարչություններում հաստիքները, այո, ես կարող եմ ասել՝ շատ է պետք: Բայց մենք մի կերպ, կներեք ճկռալով աշխատում ենք, որպեսզի չշատացնենք: Այո՛, ճարտարապետականում պետք է բարձրացնել, այո՛, իրավաբանական վարչությունում պետք է բարձրացնել, այո՛, անշարժ գույքի կառավարման վարչությունում պետք է բարձրացնել: Այո՛, այդ վարչության պետերը անընդհատ ինձ գալիս եւ զեկուցում են, որ չենք հասցնում, պարոն քաղաքապետ, մեզ մարդ է պետք: Ես ասում եմ՝ տղերք ջան, դիմացեք, խնդրում եմ ավել աշխատեք, խնդրում եմ ինտենսիվ, ավելի պրոդուկտիվ աշխատեք, մենք չենք ուզում այս պահին այս մասով բարձրացնել հաստիքներ, բայց այո՛, կարող է մի պահ գալ… Այո՛, օպտիմալացումը չի նշանակում միայն կրճատում: Մի վարչությունում կարող է բարձրանալ, մյուսում կրճատվել: Կամ ոչ մեկում չի կրճատվի, մեկում կբարձրանա: Եվ վեց ամիս կամ մեկ տարի անց նորից կգանք նիստի, կնվազեցենք»,- նկատեց Մարությանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտեք նաև՝







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.