▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, հրաշալի ծառայում է, Արցախում է... Գառնիկ Իսագուլյան

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, հրաշալի ծառայում է, Արցախում է: Այս մասին երեկ՝ հունիսի 25-ին, լրագրողներին ասել է Գառնիկ Իսագուլյանը:

 

 

 

 

Նա նշել է, որ Արցախում հանդիպել է Աշոտ Փաշինյանի փոխհրամանատարին ու հետաքրքրվել Աշոտի ծառայությունից: Փոխհրամանատարն իր գոհունակությունն է հայտնել` ասելով, որ հրաշալի ծառայում է և որևէ խնդիր չի ստեղծում:

«Աշոտն այդ օրը մարտական հերթապահության էր, կարտոֆիլ է մաքրում, ամեն ինչ անում է ու բոլոր զինվորներից պարտաճանաչ, իսկ այդ մի քանի օրը, որ եկել էր Հայաստան, նման բաներ լինում են, հիմա էլի Արցախում է և հրաշալի ծառայում է: Այսօր էլ մարտական հերթապահության է»,- ասել է  Գառնիկ Իսագուլյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին