▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշվել է ազգային ստադիոնը կառուցել Երևանից դուրս․ Արթուր Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր կայացած 18-րդ ժողովի ավարտից հետո ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Անդրադառնալով ազգային ստադիոնի կառուցմանը՝ Վանեցյանը պատմել է, որ որոշում է կայացվել ազգային ստադիոնը կառուցել մայրաքաղաքից դուրս:

«Սկզբանական շրջանում քննարկել ենք ազգային ստադիոնը Երևանում կառուցելու հարցը, բայց հետագա քննարկումների արդյունքում որոշվել է ստադիոնը կառուցվել Երևանի մոտակա մարզերից մեկում:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիմնական պատճառը այն է, որ Երևանը խիտ կառուցապատված է: Եթե մարզում կարողանանք ազգային ստադիոն կառուցել, դրա կողքը կկառուցվեն այլ օբյեկտներ, այդ քայլով մենք կաջակցենք մարզերի զարգացվածությանը: Ժամկետներ չեմ կարող նշել, դեռևս հստակ չէ: Կաշխատենք որքան հնարավոր է շուտ հանձնենք շահագործման»,-ասել է Վանեցյանը:

ՀՖՖ նախագահը նաև խոսել է «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման մասին:

«Դա մեր հաղթանակների ստադիոնն է ու իր մեջ պատմություն է կրում: Այդ ստադիոնը ունի սեփականատեր, նրա հետ մի քանի անգամ հանդիպել ենք ու խոսել: Խոսքը գնում է մեծ գումարների մասին է, որը ՀՖՖ-ն չունի: Այս պարագայում մասնավոր ներդրող է պետք: Այդ ուղղությամբ սեփականատերը աշխատանքներ տանում է: Բայց մասնագետների գնահատմամբ որքան է վերակառուցեն «Հրազդան» մարզադաշտը, այն չի կարող համապատասխանել միջազգային չափանիշներին: Այդ մարզադաշտում մենք կկարողանանք անցկացնել ներքին առաջնությունը, բայց որևէ կերպ չենք կարող ակնկալել, որ այնտեղ կացնակցվեն միջազգային մակարդակի հանդիպումներ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին