▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրիտանիայի ապագա վարչապետի հայկական գաղտնիքը. ով է Բորիս Ջոնսոնի մեծ պապը

 

Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետ Բորիս Ջոնսոնի հորական կողմից մեծ պապը XX դարի սկզբին  եղել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը: Այս մասին հոդվածը հրապարակել է Ռուսարմինֆոն:

Խոսքը վերաբերում է Ալի Քեմալին, ով իր կարիերայի սկզբում եղել է լրագրող, ապա սկսել է զբաղվել քաղաքականությամբ:

Քեմալը, ով եղել է լիբերալ հայացքների տեր, սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի ժամանակ արտաքսվել է երկրից:

1908 թվականին վերադառնալով հայրենիք՝ Ջոնսոնի պապը դարձել է «İkdam»-ի գլխավոր խմբագիրը: Այս թերթին մեղադրել են հայերի հետ համագործակցությամբ սուլթանի իշխանությունը տապալելու փորձի մեջ:

 

 

 

1909 թվականին, երբ գահ է բարձրացել Մեհմեդ V-ը, Քեմալը հեռացել է Բրիտանիա, որտեղից վերադարձել է 2 տարի անց և մուտք գործել քաղաքական դաշտ:

Քեմալի կենսագրության մեջ նշվում է, որ նա քննադաել է Օսպանյան կայսրությանը հայերի նկատմամբ վարած քաղաքականության և Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի զանգվածային սպանությունների համար: Նա նաև եղել է նախաձեռնության աջակիցը, որի նպատակն է եղել պատժել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին:

Ջոնսոնի մեծ պապը հայտնի է նաև նրանով, որ 1919 թվականին, լինելով երկրի ՆԳ նախարար, կարգադրել է ձերբակալել Թուրքիայի ապագա նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքին:

Աթաթյուրքի իշխանության գալուց հետո Քեմալին մահապատժի են ենթարկել: Վարկած կա նաև, որ նա մահացել է մարտական գործողությունների ժամանակ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին