▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիացած է. Զախարովան ռուսական եթերում խոսել է Հայաստանում ստացած տպավորությունների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Воскресный вечер с Владимиром Соловьевым» հաղորդման ժամանակ պատմել է Հայաստան կատարած իր վերջին այցի մասին:

 

 

 

Զախարովան նշել է, որ հիացած է Հայաստանով ու փաստով, թե ինչպես են իրեն ընդունել հայերը: Նա զարմացած է, թե ինչպես են կարողանում շատ տաքարյուն հայերը, ովքեր զգացմունքային մոտեցում ցուցաբերում պատմությանը, սեփական մշակույթին, արժանապատվությանը, ինչն ազգային հպարտության մասնիկ է, միաժամանակ կարողանում խոսել ամենատարբեր թեմաներով:

ՌԴ ԱԳՆ-ի խոսնակի կարծիքով, այդ մշակույթն ու մեծությունը տրված չէ բոլորին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին