▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մե բանըմ պատմեմ, հիշեք...Ֆելիքս Ցոլակյանի պատմությունը, որ ամենալավ օդաչուները հայերն են

Հուլիսի 19-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց հուլիսի 4-13-ը Բելառուսի Գոմել քաղաքում անցկացված պատանի հրշեջ-փրկարարների 17-րդ միջազգային հավաքի թիմի անդամներին:

Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով պատանի հրշեջ-փրկարարներին՝ գոհունակություն հայտնեց արժանի մրցակցության և մրցանակային տեղեր գրավելու համար:

Նախարարը կարևորեց երկիր ներկայացնելու մեր պատանիների առաքելությունը, խրախուսեց լինել ավելի նպատակասլաց՝ հաջորդ տարի առավել լավ արդյունքներ գրանցելու համար և խոստացավ ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ԱԻ նախարարության պատանի հրշեջ-փրկարարների թիմը ունենա հավուր պատշաճի ուսանելու և մարզվելու բոլոր պայմանները:

Հայաստանը ներկայացնող 7 պատանի հրշեջ-փրկարարներից կազմված թիմը «Սպորտլանդիա» մրցաձևում գրավեց երկրորդ, իսկ «Այցեքարտ», «Առաջին օգնության ցուցաբերում» և «Տուրիստական արգելագոտու հաղթահարում» մրցաձևերում երրորդ հորիզոնականը՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով հինգերորդ տեղը:

«Տաղանդներ» արտամրցույթային մրցույթում Նանե Ասատրյանն ասմունքում զբաղեցրեց առաջին, իսկ ջութակի մրցույթում՝ երկրորդ տեղը: Սերյոժա Հովսեփյանը հավասարը չունեցավ աճպարարության մրցաձևում:

Ի դեպ, հանդիպման ժամանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հետաքրքիր պատմություն է պատմել՝ ապացուցելու համար, որ հայերն ընդունակ են նույնիսկ ամենադժվար ու էքստրիմալ պայմաններում «ճար գտնել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին