▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիզնես-առաջադրանքը՝ նորարար մտքի խթանման միջոց

«Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի նախաձեռնությամբ  և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ՝ արդեն հինգերորդ անգամ կայացել է «Բիզնես առաջադրանք» ամենամյա մրցույթը:  Համատեղ նախաձեռնության նպատակը   բիզնեսի և կրթության միջև երկխոսություն ստեղծելն ու  դրանով իսկ`  ավագ դպրոցում սովորող աշակերտների շրջանում  ձեռնարկատիրական հմտությունների և նորարարական մտածելակերպի զարգացմանը խթանելն է:

Հերթական մրցույթին մասնակցել են  «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի ամառային 26-րդ ճամբարի մասնակցիները. ավելի քան 110 աշակերտ՝  Հանրապետության տարբեր մարզերից:    Ծրագիրը ճամբարականներին հնարավորություն  է ընձեռում տեսական գիտելիքները կիրառել գործնական միջավայրում, բիզնես տեսանկյունից առաջարկել նորարարական լուծումներ և մոտեցումներ:

Մինչև մրցույթի մեկնարկը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները  ճամբարականներին նախապես հանձնարարել են կոնկրետ բիզնես – առաջադրանք.   «ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայք-էջում ուսումնասիրել X և Y սակագնային պլանները և ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում X և Y սակագնային պլանների հետագա զարգացումը: Առաջարկել նոր ու հետաքրքիր մտքեր , որոնք հետագայում կարող են կիրառվել նաև որպես բիզնես-լուծում»:

 

 

 

Ավագ դպրոցի աշակերտները սահմանված ժամանակահատվածում կոնկրետ լուծումներ են ներկայացրել  գնահատող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են եղել Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և  ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Միջոցառումը կազմակերպվել է   «Ձեռնարկատիրական կրթություն» ծրագրի շրջանակներում, որը հանրակրթության ոլորտում իրականացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՊՆ կազմակերպության միջև կնքված հուշագրի: Ծրագիրն իրականացվում է հանրապետության ավելի 330 համայքնում՝  JHM բարեգործական հիմնադրամի և HSBC բանկի հովանավորությամբ: Ծրագրի նպատակն այդ համայնքների շուրջ  7000 աշակերտի տնտեսագիտական և ձեռնարկատիրկական գիտելիքներ հաղորդելն է: Մասնավորապես՝ ինչպես հետազոտել շուկան, ինչպես գրել բիզնես պլան, ինչ են բիզնես էթիկան և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը : Ծրագիրը հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքներ ձեռք բերել և դրանք կիրառել գործնականում :  Ծրագրի շնորհիվ պատանիները   սովորում են դրսևորվել որպես ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին