▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասիսի հիվանդանոցը էներգախնայողության շնորհիվ 20 միլիոն դրամ է տնտեսել

Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում` զրույց  էներգախնայողության մասին,  ինչը  ժամանակակից աշխարհում վաղուց կիրառելի երևույթ է , իսկ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ջանքերով այն միայն վերջերս է սկսել օգտագործվել և կարելի է ասել որոշակի արդյունքներ կան հատկապես հանրային շենքերում:

Այսօր զրուցում ենք հենց էներգախնայողության արդյունքների մասին:
Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման ձևաչափն այս շաբաթ փոքր-ինչ փոխվել է` մենք հյուրընկալել ենք ոչ թե մեկ, այլ մի քանի հյուրերի, ովքեր օգտվել են էներգախնայողության ծրագրից և պատմում են այս ծրագրի հայաստանյան արդյունքերի մասին:

Իսկ հաղորդման մասնակիցներից մեկն, օրինակ` Մասիսի բժշկական կենտրոնի տնտեսագետ Կարինե Մաթևոսյանը հպարտությամբ նշում է, որ ծրագրին մասնակցությունը հնարավորություն է տվել  նախորդ ցրտաշունչ ձմռանը հիվանդանոցի տարածքը լիարժեքորեն տաքացնել և որ ամենակարևորն է նախորդ տարվա համեմատ մոտ 20 միլիոն դրամ խնայել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ավելին