▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ավելի ուշադիր լինենք. Ադրբեջանը փոխել է մարտավարությունը

Հայկական մամուլն այսօր տեղեկություն է հրապարակել, համաձայն որի՝ Մեղրիի հատվածում, ամենայն հավանականության չեզոք գոտում, ադրբեջանական բանակը դիրք է առաջ բերել, ենթադրաբար գերիշխող դիրք զբաղեցնելով մեր հենակետերի նկատմամբ:

Երեկ նույն ադրբեջանական ԶԼՄ ները տեղեկություն հրապարակեցին իրենց կողմից ամենաքիչը երկու զոհերի մասին, որոնք նրանց տվել էին Արցախի հետ սահմանին: Դժվար է ասել՝ շտապում եմ եզրահանգումներ անելով թե ոչ, բայց ինձ մոտ տպավորություն է, կարծես Ադրբեջանը փոխել է մարտավարությունը և նախկինում գերիշխող չհիմնավորված հռետորաբանությանն ու մեզ խեղճ ու անուժ ներկայացնելուն փոխարիմնան է եկել ռեալ-աշխատանքը, քանզի եթե նրանց հաջողվեր դիրքեր առաջ բերել ամիսներ առաջ, ապա այսօր ադրբեջանական ամբողջ մամուլը կխոսեր իրենց «անպարտելի» բանակի մասին:

Մի խոսքով՝ մենք պետք է ավելի ուշադիր լինենք: Նապոլեոն Բոնապարտն իր զորահրամանատարներին սովորեցնում էր, որ պետք չէ երկար պատերազմել մեկ թշնամում դեմ, քանզի ժամանակի ընթացքում է ծանոթանում է քո բոլոր թույլ կողմերին:

Զոհրապ Եգանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին